26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ ԱՀԾ

Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ Պետքարտուղարությունը նկատելիորեն արագացրել է աշխատանքը Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների խթանման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։

«ԱՄՆի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և ԵԱՏՄի հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որն ապահովել է նրա տնտեսության դինամիկ աճը վերջին տարիներին։ Այսպիսով՝ Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանության»:

Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելու համար Երևանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը, ինչը ամերիկացիները ծրագրում են իրականացնել Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն», – նշվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունում: