26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային կազմակերպություններ դիմել են ԵՄ-ին՝ կոչ անելով բարձրաձայնել մարդու իրավունքների խնդիրներն Ադրբեջանում COP29-ի ժամանակ

Միջազգային կազմակերպություններ դիմել են ԵՄ-ին՝ կոչ անելով բարձրաձայնել մարդու իրավունքների խնդիրներն Ադրբեջանում COP29-ի ժամանակ

Human Rights Watch-ը (HRW) և 16 այլ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Եվրամիությանը բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերն առաջիկա COP29 կլիմայական համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերին:

Կազմակերպությունները կոչ են արել ԵՄ առաջնորդներին օգնել վերջ տալ Ադրբեջանում աճող քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին, կալանավորումներին և խոսքի ազատության սահմանափակումներին: Համատեղ հայտարարությունն ընդգծում է Ադրբեջանի կողմից կառավարության քննադատների նկատմամբ ճնշումների ծանր էսկալացիան: Այն կոչ է անում ԵՄ ներկայացուցիչներին պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին և պնդել, որպեսզի մարդու իրավունքները լինեն ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կենտրոնական հենասյունը:

Ավելին՝ COP 29 համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի վրա միջազգային ուշադրությունը թույլ է տալիս ԵՄ պաշտոնյաներին ուղղակիորեն ճնշում գործադրել բարեփոխումների համար: Նրան կարող են «բոլոր առիթներով հրապարակայնորեն խոսել՝ աջակցություն հայտնելու անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպաններին»: