«Գոյ»-ի անձնակազմը նստացույց է անում
«Գոյ» թատրոնի աշխատակիցները 24 ժամյա նստացույց են սկսել։ Նրանք ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում են միջանկյալ հրատապ լուծում` թատրոնի աշխատանքների վերսկսման համար՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։
Հիշեցնենք, որ հենց ԿԳՄՍ նախարարության որոշմամբ «Գոյ»-ը լուծարվել ու միացվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ»-ի անձնակազմը դեմ է այս որոշմանը։