28 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կդադարեցնի Ուկրաինայի ֆինանսավորումը․ Օրբան

Թրամփը կդադարեցնի Ուկրաինայի ֆինանսավորումը․ Օրբան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը․ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա հասնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Ամերիկան այլևս չի խրախուսի դա, քանի որ Դոնալդ Թրամփը ատում է պատերազմը: Սա կազդի նաև մեզ վրա, քանի որ Եվրոպան միայնակ չի կարող ֆինանսավորել այս պատերազմը»,- ասել է Օրբանը։

Ավելի վաղ Օրբանը հայտնել էր, որ Թրամփի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրություններում նրա հաղթանակից հետո։ Հունգարիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ապագայի համար արդեն մեծ ծրագրեր ունի։