26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է. Բորել

Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է. Բորել

Եվրամիությունը գոյատևելու համար, պետք է միասնության հասնի իր անդամ երկրների միջև․ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։

«Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի իր հնարավորությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

«Բայց մենք չենք կարող դա անել, եթե պառակտված լինենք: ԵՄ առաքելությունն է Եվրամիությունը զարգացնել որպես գործողությունների ընդունակ ուժ», – ասել է նա: