«Գոյ» թատրոնը թեժ անակնկալներ է խոստանում
«Գոյ» թատրոնի աշխատակիցները խոստանում են թեժ զարգացումներ։ Նստացույցը շարունակում է «Այսօր կիրակի է, արտառոց որևէ բանի, արձագանքի սպասել պետք չէ։ Իսկ վաղվանից թեժ է լինելու։ Սպասենք զարգացումներին, որովհետև շատ լուրջ անակնկալներ են սպասվում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։
Արդեն 3 օր է՝ Գոյ թատրոնը վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով։ Պահանջում են «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։