24 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպացի պաշտոնյաները քննադատել են Շառլ Միշելին Բաքու մեկնելու և Ալիևին հանդիպելու համար

Եվրոպացի պաշտոնյաները քննադատել են Շառլ Միշելին Բաքու մեկնելու և Ալիևին հանդիպելու համար

Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազո X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցին Բաքու ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում․ «Ժամանակն է, որ Շառլ Միշելը հեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից։ Ալիևին Բաքվում շնորհավորելու գնալը սխալ է և զանցանք»։

Սենատոր Վալերի Բուայեն ևս ափսոսանք է հայտնել Շառլ Միշելի մասնակցություն և հաջորդիվ արված գրառման համար․ «Ցավալի է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում անամոթաբար շնորհավորում է ցեղասպան գազային դիկտատոր Ալիևին։ Ի՞նչ են արել եվրոպացիները, որ արժանանան նման ներկայացուցչության։ Բացի նվաստացումից, սա լուրջ սխալ է», – գրել է սենատորը։

Հիշեցնենք, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայակն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել նրան COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի ստեղծման բոլոր ջանքերին։