26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն․ Բայրամովը՝ ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի մասին

Դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն․ Բայրամովը՝ ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի մասին

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը hամաձայնեցվել են: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այժմ չեմ ցանկանում թվեր հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։

«Այս գործընթացը կախված է երկու կողմերից»,- ընդգծել է նախարարը։ Նա հավելել է, որ COP29-ի ընդգրկունությունն ապահովելու համար՝ Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես Կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ՝ Հայաստանին:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների համաժողովին մասնակցելու համար, մենք չենք տեսնում նրանց մասնակցությունը COP29-ին։ Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- նշել է Բայրամովը։