24 Նոյ
2024
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայա Կալլասն ընդգծել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների և էներգետիկ համագործակցության անհրաժեշտությունը

Կայա Կալլասն ընդգծել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների և էներգետիկ համագործակցության անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հավանաբար, կփոխվեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Դա ստիպել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության նոր պատասխանատուին եռանդուն գործել, որպեսզի Եվրոպան շարունակի կենտրոնացած մնալ Ուկրաինայի պաշտպանության և Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու գործում, գրել է RFE/ RL-ն:

Նոյեմբերի 12-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած առանցքային լսումների ժամանակ Կայա Կալլասը նշել է, որ «Ուկրաինայի հաղթանակը բոլորիս առաջնահերթությունն է»։ Նա խոստացել է, որ դաշինքը կշարունակի աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Երեք ժամ տևած նիստի ընթացքում նա նաև ընդգծել է, որ Չինաստանը «պետք է զգա Ռուսաստանի պատերազմին աջակցելու արժեքը»։ Կալլասը հույս է հայտնել, որ Բրյուսելը կարող է օգտագործել ԵՄ-ում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները՝ մոտ 300 միլիարդ եվրո (318 միլիարդ դոլար)՝ դրանք ուղղելու Ուկրաինային օգնելու։ Լսումները տեղի են ունեցել Եվրոպայում մտավախությունների ֆոնին, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի նոր վարչակազմը կձգտի ուկրաինական պատերազմի արագ լուծում Ռուսաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով, և որ Վաշինգտոնն ավելի քիչ հոգ կտանի բազմակողմ ինստիտուտների մասին, ինչպիսիք են ԵՄ-ը կամ նույնիսկ ՆԱՏՕ-ն:

Կալլասը նշել է, որ Միացյալ Նահանգները «մեր ամենամեծ դաշնակիցն է և շարունակում է մնալ այդպիսին» և հավելել է, որ «եթե Վաշինգտոնն անհանգստացած է Հարավչինական ծովում տեղի ունեցող իրադարձություններով, ապա պետք է նաև անհանգստանա, թե ինչպես ենք մենք արձագանքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին»։ Նա ոչ մի խոսք չի ասել Վրաստանի մասին։ Բելառուսի վերաբերյալ նա ստանդարտ պատասխան է առաջարկել ընդդիմության հետ աշխատելու անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Կալլասն ընդգծել է «խաղաղ լուծման» ուղղությամբ աշխատելու կարևորությունը և տրանսպորտային միջանցքների և էներգետիկ համագործակցության անհրաժեշտությունը։