ՌԴ-ն գոհ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, նշել է, որ ՌԴ–ն ևս գոհ չի եղել խմբի աշխատանքից։
«Մենք այն ավելի շատ ենք քննադատել, հատկապես, երբ արևմտականները սկսել են արգելափակել աշխատանքը։ Այն դրականը, որ կար Մինսկի խմբում, հիմնականում հենվում էր ռուսական աշխատանքների վրա, այդ թվում՝ դրանք արտացոլվել են եռակողմ պայմանավորվածություններում, և բարձր են գնահատվել երկու մայրաքաղաքների կողմից։ Այդ խումբը թաղվել է հենց արևմտականների կողմից։ Պարզ դարձավ, որ նրանք ոչ թե կարգավորմանն էին տրամադրված, այլ՝ քաղաքականացմանը, սեփական շահերն առաջ տանելուն», – նշել է Զախարովան: