
ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը
ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է․ այս մասին գրում է Aravot.am-ը։
Ըստ լրատվականի՝ տեղեկությունը փակման մասին ասել է ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանը։
«Մեծ գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը, հոգաբարձուների խորհուրդը չեմ կարծում, թե չի հաստատի, եւ դրանից հետո հարցը կփակվի»,-ասել է Բադալյանը:
Ստացվում է, փաստորեն, ամբիոնը տարրալուծվելու է մի քանի այլ ամբիոնների միջեւ։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաեւ ԵՊՀ Մամուլի խոսնակ Քնար Միսակյանից: «ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նաեւ ամբիոններ են միավորվելու, բայց այս պահի դրությամբ նոր ստեղծվող ամբիոնների անունները դեռես հստակեցված չեն: Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»,- ասել է խոսնակը։