14 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեք տեսլական՝ արցախցիների հավաքական վերադարձի մասին․ Բորիս Առուշանյան

Երեք տեսլական՝ արցախցիների հավաքական վերադարձի մասին․ Բորիս Առուշանյան

Արցախցիների հավաքական տունդարձի հարցում երեք ուղղություն եմ տեսնում, որի շուրջ պետք է լուրջ աշխատանք տանել։ ABC media-ի հետ զրույցում ասել է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։

«Մենք պետք է ինքնակազմակերպվենք ու այդպիսով միջազգային կառույցներում բարձրաձայնենք արցախցիների հավաքական վերադարձի հարցը։ Բոլոր այն ուժերը, որոնք կարող են ներգործություն ունենալ ու դրական արձագանք տալ, պետք է ներգրավվեն մեր ջանքերով։ Երկրորդ ուղղությունը․ չնայած ՌԴ-ն այսօր բարդ վիճակում է, բայց կարծում եմ՝ պետք է փորձել պայմանավորվել նրա հետ՝ Բաքվին ստիպել ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի շուրջ վերադարձնել։ Բաքվին պետք է ստիպել, որ կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված պահանջները։ Թեպետ բարդ գործընթաց է, հատկապես ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտությամբ պայմանավորված, բայց հնարավոր է»,- ասել է Առուշանյանը։

Հասարակական-քաղաքական գործիչը հնարավոր է համարում Թրամփի ընտրվելուց հետո ռուս-ուկրաինական հակամարտության մեջ դրական փոփոխությունը։

«Հնարավոր է համեմատաբար հանդարտ վիճակ ստեղծվի այդ ճակատում՝ ինչը թույլ կտա Ռուսաստանին գալ մեր տարածաշրջան ու ստիպել Բաքվին կատարել պարտավորությունները։ Ինքս մեծ նշանակություն չեմ տալիս հարցի կարգավորման այս ուղղությանը, բայց չեմ բացառում։ Պետք է հնարավորինս աշխատել»,-ասել է արցախցի գործիչը։

Խոսելով արցախցիների հավաքական վերադարձի երրորդ ուղղության մասին՝ Առուշանյանը նշել է՝ այն հեռանկարային ու բավական մեծ ջանքեր պահանջող է։

«Մենք պետք է ինքնակազմակերպվենք, հզորացնենք հայկական պետությունն ու սեփական ուժերով կարգավորենք այդ հարցը»,- եզրափակեց գործիչը։

Հիշեցնենք՝ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը «Արցախցիների հավաքական տունդարձ» թեմայով քննարկում/շարք է սկսել։