29 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռիսկային վայր կլիմայի ակտիվիստների համար․ Bloomberg-ը Բաքվի COP29-ի մասին

Ռիսկային վայր կլիմայի ակտիվիստների համար․ Bloomberg-ը Բաքվի COP29-ի մասին

Ջավիդ Գարան երեք տարի առաջ Բաքվից տեղափոխվել է Անգլիայի Մանչեսթեր: Նա ղեկավարում է Ադրբեջանի միակ անկախ կլիմայական խումբը, որը քարոզարշավ է իրականացնում շրջակա միջավայրի մաքրման և արտանետումների կրճատման համար, գրել է Bloomberg-ը:

Ցանկացած տեսակի ակտիվություն հազվադեպ է Ադրբեջանում, որն այս շաբաթ հյուրընկալում է հազարավոր կլիմայի քարոզիչների, գիտնականների, դիվանագետների, ղեկավարների և համաշխարհային առաջնորդների COP29 կլիմայական գագաթնաժողովին: Դրակոնյան օրենքները սահմանափակում են քաղաքացիական հասարակության տեղական խմբերին և դրանց ֆինանսավորման ձևերը, ինչը հանգեցրել է տասնյակ ձերբակալությունների վերջին տասնամյակում:

Ըստ Ֆլորիան Իրմինգերի՝ Progress & Change Action Lab խորհրդատվական խմբի նախագահի COP29-ի նախաշեմին կառավարությունն էլ ավելի է մեծացրել ճնշումները քաղաքական այլախոհության նկատմամբ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը և ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը: Այդ վախի մթնոլորտը ստիպել է տասնյակ իրավաբանների և իրավապաշտպանների փախչել Ադրբեջանից համաժողովից մի քանի շաբաթ առաջ։
Գարայի խոսքով՝ իր կազմակերպությունը՝ Ecofront-ը, պաշտոնապես գրանցված չէ և ոչ մի ֆինանսավորում չի ստանում, ուստի՝ այն չի կարող մեղադրվել օտարերկրյա փողերի մաքսանենգության մեջ, ինչը սովորական մեղադրանք է, որն առաջադրվում ակտիվիստների դեմ, երբ նրանք ձերբակալվում են: Այդ իսկ պատճառով նա և իր գործընկերներն այլ աշխատանք են կատարում՝ վճարելու հաշիվները: Խումբն անօդաչու թռչող սարքեր է օգտագործում էկոլոգիական ոչնչացման ապացույցներ հավաքելու համար, այնուհետև օգտագործում է սոցիալական ցանցերը և ուղղակի գործողությունները՝ փոփոխությունների մղելու համար:

«Ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքն Ադրբեջանում հակասում է ժողովրդավարական երկրների և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության քարտուղարության հայտարարված նպատակին՝ օգնելու քաղաքացիական հասարակությանն իրենց կառավարություններին մղել ավելի ագրեսիվ քայլերի` նվազեցնելու ածխածնի արտանետումները և հասնելու Փարիզի համաձայնագրի նպատակին` գլոբալ ջերմաստիճանը զսպելու համար», – գրել է Bloomberg-ը: