26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԳՄՍ փոխնախարարը կընդունի «Գոյի» անձնակազմին

ԿԳՄՍ փոխնախարարը կընդունի «Գոյի» անձնակազմին

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը կընդունի «Գոյ» թատրոնի անձնակազմին՝ լսելու նրանց պահանջը։

Թատրոնի անձնակազմն այսօր ակցիա էր անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի կամ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ։

Արդեն 7 օր է թատրոնի անձնակազմը նստացույց է անում՝ պահանջելով լուծել իրենց լուծարված թատրոնի հարցը։ Նրանք պահանջում են տալ միջանկյալ ժամանակ՝ ստեղծագործելու համար մինչ դատարանը որոշում կկայացնի։