15 Նոյ
2024
7.8° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել․ Չախալյանը՝ Ֆարերյան կղզիներին պարտվելուց հետո

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել․ Չախալյանը՝ Ֆարերյան կղզիներին պարտվելուց հետո

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականը տանը նվազագույն հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն՝ (0:1)

«Երկու խաղակեսում էլ թիմը գոլային պահեր ստեղծեց, բայց այդ պահերը չկարողացանք վերածել գոլի։ Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել։

Խաղային համակարգը փոխվել էր, Վահանը իր նոր դիրքում իրեն ավելի լավ է զգում, քան եզրում։ Այն պահանջ, որը ունեինք Միրանյանից և Սևիկյանից ցավոք սրտի հաջող չկարողացան կատարել, այդ պատճառով էլ հենց առաջին խաղակեսում փոփոխություն կատարեցինք»,- հետխաղյա ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ազգային հավաքականի ԺՊ Սուրեն Չախալյանը։