29 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսին պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի բանակցություններում․Կոբախիձե

Թբիլիսին պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի բանակցություններում․Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այդ մասին Վրաստանի Առաջին հանրային ալիքի հետ զրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե հետաքրքրվածություն լինի, օրինակ, նրանում, որ Վրաստանը միջնորդ դառնա կամ էլ ավելի ակտիվ ներգրավվի բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ նշել ենք, որ պատրաստակամ ենք այդ հարցում։ Դա ուժի մեջ է նաև հիմա։ Եթե լինի համապատասխան հետաքրքրվածություն, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- հայտարարել է Կոբախիձեն։