15 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի վարչապետը չի բացառել Ուկրաինայի հակամարտության արագ ավարտը

Վրաստանի վարչապետը չի բացառել Ուկրաինայի հակամարտության արագ ավարտը

Արևմուտքի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնումը մնում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը. հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել Ուկրաինայի հակամարտության ավարտին, ինչը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։

«ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնումը մնում է մեր առաջնահերթությունը»,- ընդգծել է նա։

Կոբախիձեն չի ցանկացել մանրամասնել Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորման գործընթացը, միայն նշել է, որ շուտով այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ կլինեն։

Վրաստանի վարչապետի խոսքով` Թբիլիսիի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար մնում է ևս մեկ հարց՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։