Ադրբեջանի COP29-ն ավելի շատ նշանավորվել է պառակտմամբ, քան՝ միասնությամբ․ Reuters
Մինչ այժմ Բաքվում անցկացվող կլիմայական համաժողովը, որը համաշխարհային շատ առաջնորդներ որոշել են ընդհանրապես բաց թողնել, ավելի շատ նշանավորվել է պառակտմամբ, քան՝ միասնությամբ, գրել է Reuters-ը։
Արգենտինայի ԱԳ նոր նախարար Խերարդո Վերթեյնին ևս հետ է կանչել իր պատվիրակությանը։Երկրի նախագահի խոսնակը հայտարարել է, որ այդ քայլը թույլ կտա ԱԳ նախարարին «վերագնահատել իրավիճակը»։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին, ով նախկինում գլոբալ տաքացումը կեղծիք էր անվանել, այս շաբաթ պետք է հանդիպեր Թրամփին, ով նույնպես կլիմայի փոփոխությունները հերքողների թվում է:
Հարցին, թե արդյո՞ք Արգենտինան դուրս կգա Փարիզի համաձայնագրից, Արգենտինայի շրջակա միջավայրի գծով փոխքարտուղար Անա Լամասը, ով գլխավորում էր երկրի պատվիրակությունը COP29-ում, Reuters-ին պատասխանել է. «Մենք միայն դուրս ենք գալիս COP29-ից»:
Ադրբեջանի COP29-ի նախագահությունը դա որակել է որպես Արգենտինայի և ՄԱԿ-ի միջև գործ:
Ավելի վաղ Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանիեր-Ռունաշերը չեղարկել էր իր այցը COP29 այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Կարիբյան ծովում իր անդրծովյան տարածքներում «հանցագործությունների» մեջ:
Ֆրանսիան և Ադրբեջանը վաղուց լարված հարաբերություններ ունեն, քանի որ Փարիզը աջակցում է Հայաստանին։ Այս տարի Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում բռնի անկարգություններին միջամտելու և աջակցելու մեջ:
«Անկախ երկկողմանի տարաձայնություններից՝ COP-ը պետք է լինի մի վայր, որտեղ բոլոր կողմերն ազատ զգան իրենց՝ գալու և կլիմայական գործողությունների շուրջ բանակցելո համարւ», – X-ում գրել է ԵՄ կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հոկստրան: