Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը լսումներ է անցկացրել «Ակադեմիական ազատությունը և կոռուպցիան Ադրբեջանի էներգետիկ ոլորտում» թեմայով՝ նվիրված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին։ Միջոցառումը, որը կազմակերպվել էր Global Witness-ի և Global Magnitsky Justice Campaign-ի հետ համատեղ, վարում էր Ջո Փաուելը` Կոռուպցիայի դեմ խորհրդարանական խմբի ղեկավարը:
Ելույթ ունեցողների թվում են եղել սըր Ուիլյամ Բրաուդերը՝ Մագնիտսկու արդարադատության գլոբալ արշավի ղեկավարը, Ջալե Բայրամովան՝ ձերբակալված ադրբեջանցի տնտեսագետ, դոկտոր Գուբադ Իբադօղլուի դուստրը, Տոմիլա Լանկինան՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) պրոֆեսոր, և Մեյ Ռոսները՝ Global Witness-ի գլխավոր փաստաբանը:
Մասնակիցները մտահոգություն են հայտնել COP29-ը կազմակերպելու Ադրբեջանի հայտի և այլախոհության դեմ շարունակվող ճնշումների առնչությամբ:
Լսումների ընթացքում ընդգծվել է նաև Ադրբեջանում ակադեմիական ազատության սահմանափակումները և գիտնականների բանտարկությունը: Մասնակիցները քննարկել են Մեծ Բրիտանիայում ադրբեջանական ծագման ապօրինի միջոցների դեմ ավելի կոշտ գործողությունների անհրաժեշտությունը և գլոբալ Մագնիտսկու ակտի ներքո պատժամիջոցների հնարավոր կիրառումը: