ՊՆ մեքենան վթարի է ենթարկվել․ ՊՆ խոսնակը ABCmedia-ին մանրամասներ է հայտնել
Կոտայքի մարզում բախվել են Պաշտպանության նախարարության «Վիլիսն» ու ВАЗ-2106-ը։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի խոսքով՝ վիրավորներ չկան։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ունեցել են ահազանգ։ Դեպքի վայրում երկու անձի բուժօգհնություն է ցուցաբերվել։