24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցույցեր Աբխազիայում․ կան վիրավորներ

Ցույցեր Աբխազիայում․ կան վիրավորներ

Աբխազիայում ցուցարարները կոտրել են Խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել նախագահի նստավայրին մոտ տարածք։ Ցուցարարների հետ բանակցությունների են դուրս եկել Ներքին գործերի նախարարն ու Աբխազիայի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը։

Բողոքի ցույցերը երկրում սկսվել են մի քանի օր առաջ՝ ներդրումային գործունեության մասին ռուս-աբխազական համաձայնագրի վավերացման նախագծի վերաբերյալ խորհրդարանի նիստից հետո։

Անվտանգության ուժերը օգտագործել են արցունքաբեր գազ, ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։