24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբխազիայի իշխանությունները հետ են կանչում Ռուսաստանի հետ համաձայնագիրը վավերացնող փաստաթուղթը

Աբխազիայի իշխանությունները հետ են կանչում Ռուսաստանի հետ համաձայնագիրը վավերացնող փաստաթուղթը

Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը խորհրդարանից դուրս բերելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է Apsnypress-ը։

«Այս որոշումը կայացվել է հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաքի մասնակիցները նախապես պահանջում էին մերժել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Ցուցարարները անկարգություններ են իրականացրել  Խորհրդարանի շենքի մոտ, կոտրելով դարպասներն ու ապակիները, մտել շենք։ Ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, կան վիրավորներ։