Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն.այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 16-ի ցերեկը կլինի +12…+14 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 5-7 աստիճան տաքություն։