16 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը իրեն հեռում է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը իրեն հեռում է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից. ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմից հայտարարությունները խոսում են Երևանը ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռու պահելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։

Հարցին, թե Հայաստանը կմասնակցի՞ ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են՝. «Դիմեք հայկական կողմին։ Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ Հայաստանն այս փուլում հեռանում է տարբեր մակարդակներում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցությունից»։