10 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ

Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ

«Հետք» հետաքննական պորտալը գրել է Սոթքի ոսկու հանքավայրը սպասարկող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Կայքը գրում է. ««Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի նոր բաժնետերը՝ «Նեո Մետալս» ՍՊԸ-ն, Հայաստանում գրանցվել է 2023թ. մարտի 16-ին: Իր հերթին, «Նեո Մետալս» ՍՊԸ-ի բաժնետեր է «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ» բաժնետոմսերով սահմանափակ մասնավոր ընկերությունը: Վերջինը գրանցված է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Համաձայն իրական շահառուների հայտարարագրի՝ «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ»-ը 18,15 % մասնակցությամբ 5 հավասար բաժնետեր ունի, բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Նրանցից 2-ը մնացել են նախկինից և ծանոթ են մեր ընթերցողներին՝ Միրզաազիզ Մուսախանովը և Ելենա Երշովան։ Երկուսն էլ օլիգարխ Ռոման Տրոցենկոյին փոխկապակցված բիզնեսներում ընդգրկված անձինք են։

Այստեղ ավելացել են Իրինա Գորշկովան, Եվգենյա Վասիլևան և Ալեքսանդր Տրունովը։ Վերջինների մասին ինֆորմացիան սահմանափակ է, եթե հավատանք ռուսական որոշ կայքերի, ապա Տրոնովը նույնպես Տրոցենկոյի բիզնեսի մասնակիցներից է»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026