18 Ապր
2025
6.3° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուսանողները Վրաստանում նոր ընտրություններ են պահանջում

Ուսանողները Վրաստանում նոր ընտրություններ են պահանջում

Արդեն երկրորդ օրն է Բաթումիի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են անում ու ակցիա են անցկացնում համալսարանի ներսում։ Ըստ նրանց՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են և պահանջում են նոր ընտրություններ։

Ուսանողների մի մասը գիշերել է համալսարանի շենքում։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին. ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված, չեն ճանաչում դրանք, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել Միջազգային ընտրական վարչության վերահսկողությամբ:

 

Ռազմագերիներ