25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստացի 2024թ-ին ռազմարդյունաբերության ոլորտի ծախսերը 0 են եղել. Ավետիք Քերոբյան

Փաստացի 2024թ-ին ռազմարդյունաբերության ոլորտի ծախսերը 0 են եղել. Ավետիք Քերոբյան

Հայաստանն այսօր ի զորու չէ արտադրել սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներ, չնայած ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման բազմաթիվ ծրագրերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը` մեկնաբանելով Ազգային ժողովում ոլորտին վերաբերող բյուջետային քննարկումները։

Քերոբյանը նշեց, որ փաստացի 2024թ-ին ռազմարդյունաբերության ոլորտի ծախսերը 0 են եղել։ Այդ մասին է վկայում նաև կառավարության կայքում հրապարակված ինտերակտիվ բյուջեի կատարողականը։

Ըստ Քերոբյանի` 0-ն վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտում հատուկ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներին, որոնց համար 2024թ-ի բյուջեով նախատեսված էր 6.8 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ-ը, կառավարության որոշմամբ, սեպտեմբերին վերադարձվել է պահուստային ֆոնդ և վերաբաշխվել այլ ծրագրերի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: