18 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քյարամյանը հրաժեշտի ուղերձ է հղել

Քյարամյանը հրաժեշտի ուղերձ է հղել

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պաշտոնապես հաստատել է հրաժարականի մասին լուրը։ Նա նշել է, որ իր որոշումը բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։

Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, գործընկերներին, վարչապետին ու Կառավարությանը։

«Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն»,-ասել է Քյարամյանը։

Հրաժեշտի իր ուղերձը Քյարամյանը եզրափակել է «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը…Եվ Աստված պահապան բոլորիս…» խոսքերով։