29 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն ձախողել է ՄԱԿ-ի գագաթնաժողովը.Գուտերեշը G20-ին կոչ է արել փրկել COP29-ը

Բաքուն ձախողել է ՄԱԿ-ի գագաթնաժողովը.Գուտերեշը G20-ին կոչ է արել փրկել COP29-ը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռիո դե Ժանեյրոյում հավաքվող G20 առաջնորդներին կոչ է արել փրկել Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի հետ կապված միաժամանակյա բանակցությունները՝ ցուցաբերելով «առաջնորդություն» արտանետումների կրճատման հարցում:

«COP29-ի հաջող արդյունքը դեռ հասանելի է, բայց դա կպահանջի առաջնորդություն և փոխզիջում, մասնավորապես G20 երկրներից», – նշել է Գուտերեշը, ով մասնակցելու է երկուշաբթի մեկնարկող աշխարհի խոշորագույն տնտեսությունների գագաթնաժողովին։

Բաքվում ՄԱԿ-ի ամենամյա բանակցությունները փակուղի են մտել մեկշաբաթյա բանակցություններից հետո, թե ո՞վ և որքա՞ն պետք է վճարի: Սրևմտյան երկրները ցանկանում են, որ Չինաստանը և Պարսից ծոցի հարուստ երկրները միանան դոնորների ցանկին:

Բոլոր հայացքներն ուղղվել են դեպի Ռիո՝ բեկման հույսով:

«Ուշադրության կենտրոնում, բնականաբար, G20-ն է: Նրանց բաժին է ընկնում գլոբալ արտանետումների 80 տոկոսը»,- ասել է Գուտերեշը՝ խմբին կոչ անելով «առաջնորդել իրենց օրինակով»: