Ամերիկացի կոնգրեսականը ստիպված է եղել լքել Ադրբեջանը
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը՝ իր նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Փալոնեն ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29 կլիմայական համաժողովին։ Նոյեմբերի 16-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է մի խումբ ամերիկացի կոնգրեսականների, սակայն Փալոնին թույլ չեն տվել մասնակցել այս հանդիպմանը։ Կոնգրեսականը նախկինում այցելել է Արցախ և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։
Նոյեմբերի 17-ին մի խումբ իշխանամետ ադրբեջանական հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են անցկացրել «Պարկ Բուլվար» հյուրանոցի դիմաց, որտեղ իջևանել է կոնգրեսականը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան «հակաադրբեջանական գործունեության համար»։
Հաղորդվում է, որ Փալոնն առավոտյան լքել է հյուրանոցը և ժամանել օդանավակայան՝ լքելով Բաքվից հատուկ չարթերային չվերթով։