18 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ում կքննարկեն ՌԴ-ին եվրոպական զենքով հարվածելու սահմանափակումների վերացման հարցը․ Բորել

ԵՄ-ում կքննարկեն ՌԴ-ին եվրոպական զենքով հարվածելու սահմանափակումների վերացման հարցը․ Բորել

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը քննարկում են Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածելու սահմանափակումների վերացման հարցը։ Բորելը հավելել է, որ վստահ չէ՝ ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել։

«Այս մասին քննարկում կլինի, և ես հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան այս հարցում, բայց եթե ո՛չ, ապա յուրաքանչյուր երկիր կանի այն, ինչ ճիշտ է համարում», – հայտարարել է Բորելը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Միացյալ Նահանգները թույլ է տվել հարվածներ հասցնել իր զենքերով ռուսական տարածքի խորքում։ Բորելը նաև ընդգծել է, որ ինքն անձամբ միշտ աջակցել է եվրոպական զենքով նման հարվածներին։