18 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ տարածքին ամերիկյան զենքով հարվածելու մասին Բայդենի հայտարարությունը զայրույթ է առաջացրել Ռուսաստանում

ՌԴ տարածքին ամերիկյան զենքով հարվածելու մասին Բայդենի հայտարարությունը զայրույթ է առաջացրել Ռուսաստանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը թույլ տալ Ուկրաինային ԱՄՆ-ի մատակարարած հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքը բուռն արձագանք է առաջացրել Ռուսաստանում․ գրում է BBC-ն։

«Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջո Բայդենը ընդունել է իր վարչակազմի ամենասադրիչ, չհաշվարկված որոշումներից մեկը, որը հնարավոր է ունենա աղետալի հետևանքներ»,- ասվում է ռուսական կառավարական Российская газета թերթի հոդվածում։

Ռուս պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ որոշումը «անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ էսկալացիայի՝ սպառնալով ունենալ լուրջ հետեւանքներ»։

Ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը դա անվանել է «աննախադեպ քայլ դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ»: Комсомольская правда-ն այս քայլն անվանել է «կանխատեսելի էսկալացիա»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։