Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է G20 գագաթնաժողովը
Մեծ քսանյակի՝ 20 խոշորագույն տնտեսությունների խմբի (G20), առաջնորդները սկսել են ժամանել Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարան՝ G20 ամենամյա գագաթնաժողովին մասնակցության համար․ գրում է Reuters գործակալությունը։
Բարազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կառավարությունների ղեկավարներին ընդունել է թանգարանում կարմիր գորգի վրա։
Պետությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, կլիմայի փոփոխության և միջազգային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր։