Անհայտ անձը խախտել է հայ-թուրքական սահմանը. ABC media-ին մանրամասներ են հայտնել ԱԱԾ-ից
ABC media-ի տեղեկություններով` անցյալ ամիս՝ հոկտեմբերի 27-ին, անհայտ անձը կամ անձինք հատել են հայ-թուրքական սահմանն ու հասել մինչև Արմավիրի մարզի բնակավայրեր։ Լուրի իսկությունը պարզելու համար ABC media-ն հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ։ ԱԱԾ-ն հաստատել է մեր ունեցած տեղեկությունը։
2024 թվականի հոկտեմբերի 27-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը հայտնաբերվել է Փշատավան համայնքում` ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ-ում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի կողմից իրականացված համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում։ Դեպքի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։