21 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհում անգլերենի իմացության մակարդակը նվազել է․ տղամարդիկ ավելի լավ են տիրապետում լեզվին

Աշխարհում անգլերենի իմացության մակարդակը նվազել է․ տղամարդիկ ավելի լավ են տիրապետում լեզվին

Անգլերենն աշխարհում ամենատարածված երկրորդ լեզուն է: Ամեն տարի «Education First» համաշխարհային կրթական ընկերությունը (EF) ներկայացնում է իր Անգլերենի իմացության ինդեքսը (EPI)։ Վերլուծելով 2,1 միլիոն ոչ մայրենի անգլերեն խոսողների արդյունքները, ովքեր հանձնել են EF-ի ստանդարտ անգլերենի թեստերը 2023 թվականին, այն յուրաքանչյուր երկրին դասակարգում է վարկանիշում՝ տալով առավելագույնը 800 միավոր: Այս տարի արդյունքները ցույց են տվել անգլերենի իմացության ընդհանուր անկում, որտեղ կանայք և ուսանողներն ավելի թույլ հմտություններ են ունեցել: 2024 թվականի արդյունքներով՝ աշխարհի 10 երկրներից անգլերենին առավել լավ տիրապետող ինը եվրոպական են:

Ինչպես 2023 թվականին, Նիդեռլանդները կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ 636 միավորով: Անգլերենի «ծատ բարձր վարպետությամբ» կարող են պարծենալ նաև Նորվեգիան, որը 610 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհում և Շվեդիան, որը 608 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը: Այս երկրներին հաջորդում են Խորվաթիան, Պորտուգալիան, Դանիան, Հունաստանը և Ավստրիան:

Անգլերենի «բարձր իմացությամբ» եվրոպական երկրները ներառել են Գերմանիան, Ռումինիան, Բելգիան, Ֆինլանդիան և Լեհաստանը: Ֆրանսիան իջեցրել է սանդղակը 2021 թվականից ի վեր, երբ այն եղել է «բարձր հմտությունների» կատեգորիայում՝ 31-րդ տեղում ամբողջ աշխարհում: 2024 թվականին Փարիզը 49-րդ տեղում է աշխարհում՝ 524 միավորով՝ ամենացածրը հետազոտության մեջ ընդգրկված Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներից: Իտալիան ընդամենը մի քանի միավորով է գերազանցում է Ֆրանսիային և 46-րդ տեղում է, իսկ Իսպանիան՝ 36-րդ: Վրաստանն և Բելառուսը 34-րդ և 35-րդ տեղերում են: «Չափավոր իմացության» կատեգորիայի մյուս եվրոպական երկրներն են Մոլդովան, Ալբանիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը (38):  Թուրքիան (65-րդ) և Ադրբեջանը (86-րդ) պատկանում են «ցածր գիտելիքների» կատեգորիային:

Հարկ է նշել, որ երկրների 60 տոկոսը մի փոքր ավելի ցածր միավորներ է գրանցել, քան անցյալ տարի: Սակայն 18-20 տարեկանների խմբում երիտասարդների հմտությունների երկարատև նվազման միտումը դադարել է այս տարի: Անցյալ տարվանից կանանց անգլերենի իմացությունը կայուն է մնացել, իսկ տղամարդկանցը՝ նվազել, ինչը կրճատել է սեռերի տարբերությունը: Այնուամենայնիվ, 40 երկրներում տղամարդկանց անգլերենի իմացությունը դեռ զգալիորեն ավելի բարձր է, քան՝ կանանցը:

Աֆրիկան մնում է բացառություն՝ որպես միակ մայրցամաքը, որտեղ կանայք ավելի լավ են տիրապետում անգլերենին, քան տղամարդիկ։