23 Դեկ
2024
-1.4° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմին պատրաստվելը կանխում է այն․ Իրանի ԱԳ նախարար

Պատերազմին պատրաստվելը կանխում է այն․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խոշոր զինված հակամարտության հնարավոր բռնկման պատրաստվել՝ հակառակորդին իրենց ուժը ցույց տալու համար․ այս մասին գրում է TACC-ը։

«Պատերազմին պատրաստվելը կանխում է այն: Եթե դուք ցանկանում եք կանխել դրա սկսվելը, պետք է ցույց տաք ձեր ուժը և հայտարարեք պատերազմին ու պաշտպանությանը պատրաստվածության մասին: Դա կկանխի պատերազմը: Եթե ամենափոքր թուլություն ցուցաբերեք՝ ցույց տալով, որ պատրաստ չեք դիմակայության, պատերազմը կպարտադրվի ձեզ»,- ասել է  Արաղչին։

«Մենք հայտարարել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իսրայելական ռեժիմի վերջերս իրականացված գործողությունը հերթական ագրեսիան է: «Ճշմարտացի խոստում» և «Ճշմարտացի խոստում 2» գործողությունները պաշտպանական բնույթ են կրել: Իսրայելական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի: Մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից: Մենք դրա համար կընտրենք ժամանակը և կպատասխանենք այնպես, ինչպես հարկ ենք համարում», – հավելել է դիվանագետը: