ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունը միանգամայն ճիշտ որոշում է. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում ընթացող G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը «միանգամայն ճիշտ» որոշում է կայացրել՝ Ուկրաինային թույլատրելով հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին:
«Դա միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ ՌԴ-ի կողմից մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների ներգրավմամբ»,- ասել է Մակրոնը։
Ըստ նրա՝ հենց Մոսկվան է մեղավոր Ուկրաինայում հակամարտության սրման համար: