22 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ G20-ի համաժողովի շրջանակներում: Պետքարտուղարը և նախարարը քննարկել են Լիբանանի հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որը լիովին կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները:

Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմը վերջ դնելու ու բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: Բլինքենը և Ֆիդանը քննարկել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։