Google-ի որոնողական համակարգում առաջարակվող փոփոխությունները վտանգում են օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DOJ) տարածել է լայնածավալ փոփոխությունների ցանկ որոնողական համակարգի՝ Search-ի վերաբերյալ, որը կարող է պահանջել իրականացնել որպես իր հայցի մի մաս:
Google-ի ղեկավարությունը կտրականապես դեմ է արտահայտվել այդ առաջարկներին։ Մասնավորապես, ընկերության պատասխանում նշվել է, որ այդ գործը վերաբերում է որոնողական համակարգում մի շարք պայմանագրերի։ Սրա վրա կենտրոնանալու փոխարեն՝ կառավարությունը, թվում է, հետապնդում է զանգվածային օրակարգ, որը կազդի բազմաթիվ արդյունաբերությունների և ապրանքների վրա՝ զգալի անցանկալի հետևանքներով սպառողների, բիզնեսի և ամերիկյան մրցունակության համար:
Ահա որոշ փոփոխություններ, որոնք ներկայացրել է Արդարադատության նախարարությունն, իսկ Google-ը դրանք համարում է անցանկալի հետևանքներով և վտանգներով լի.
- Google-ին ստիպել մրցակիցների հետ կիսվել որոնման հարցումներով, սեղմումներըով և արդյունքներով: Սա վտանգում է գաղտնիությունն ու անվտանգությունը:
- Google-ի AI գործիքներին խոչընդոտելը կարող է հանգեցնել ամերիկյան նորարարությունների զսպմանը: Արհեստական ինտելեկտը ոչ միայն նոր արդյունաբերություն է, այլև՝ Ամերիկայի տեխնոլոգիական և տնտեսական առաջնորդության համար կարևոր տեխնոլոգիա:
- Chrome -ի կամ Android-ի բաժանումը կհանգեցնի դրանց խափանման: Chrome-ը անվտանգ, արագ և անվճար բրաուզեր է, և դրա բաց կոդը հիմք է հանդիսանում բազմաթիվ մրցակից բրաուզերների համար: Android-ն անվտանգ, նորարար և անվճար բաց կոդով օպերացիոն համակարգ է, որը հսկայական ընտրություն է բերել սմարթֆոնների շուկայում՝ օգնելով միլիարդավոր մարդկանց ցածր պահել իրենց հեռախոսների արժեքը:
- Օնլայն գովազդի շուկայում փոփոխությունները կդարձնեն առցանց գովազդն ավելի քիչ արժեքավոր և ավելի քիչ օգտակար: Google-ի նորարարական գովազդային համակարգը հավասարեցրել է խաղային պայմանները փոքր բիզնեսի և հրատարակիչների համար:
- Անհիմն սահմանափակումները, թե ինչպես է Google-ը խթանում որոնողական համակարգը կվնասի բիզնեսին: Բաշխման պայմանագրերի չափից ավելի սահմանափակումները, որոնք նախատեսված են Google Որոնումը հեշտ և հասանելի դարձնելու համար, տարաձայնություններ կստեղծեն մարդկանց համար, ովքեր պարզապես ցանկանում են հեշտությամբ գտնել տեղեկատվություն: Եվ այս սահմանափակումները կկրճատեն այնպիսի ընկերությունների եկամուտը, ինչպիսին է Mozilla-ն (նվազեցնելով սեփական բրաուզերում ներդրումներ կատարելու հնարավորությունը) և Android սմարթֆոն արտադրողներիը(հնարավոր է բարձրացնել հեռախոսների գները):