20 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին հարվածելու մեջ

Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին հարվածելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ «բողոք հղելու ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի նախօրեին և դրա ընթացքում երկրի վրա Փարիզի հարձակումների դեմ»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ Ֆրանսիան կոչ է արել բազմաթիվ պետությունների ղեկավարների չմասնակցել COP-29-ին, բացի այդ՝ Եվրախորհրդարանը, Ֆրանսիայի հատուկ ջանքերով, ընդունել է մի բանաձևի, որով «անհիմն քննադատում է Ադրբեջանին»։

Դեսպանին ասվել է նաև, որ Ֆրանսիայի գործողությունները, «որը ինտենսիվ զինում է Հայաստանին, խրախուսում է միլիտարիզմն ու ռևանշիզմը, հարված են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին»։

«Ֆրանսիական կողմից համառորեն պահանջվում է վերջ դնել Ադրբեջանի դեմ ուղղված այս քայլերին, ինչպես նաև սպառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», – նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։