Մինչ Զախարվան «հիանում է» Բաքվի COP29-ով, աշխարհը փաստում է դրա ձախողման մասին
Մինչ միջազգային հանրությունը և մամուլը Անդրբեջանում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը համարում են ձախողված, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարվան ճեպազրույցի ժամանակ, «հիանում» է դրա կազմակերպմամբ:
«ՄԱԿ-ի COP29 համաժողովը Բաքվում հիանալի է կազմակերպված», – իր հիացմունքն է արտահայտել Զախարովան՝ հավելելով, որ իր երկրի պատվիրակությունը բարձր մակարդակով է ընդունվել պաշտոնական Բաքվի կողմից։
«Մենք վստահ ենք, որ COP29-ի անցկացումը Ադրբեջանում կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հատկապես, երբ միջոցառմանը դրսևորվում են նման արդյունքներ, հաջողություններ և մակարդակ։ Մենք նպատակ ունենք շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի և բոլոր շահագրգիռ երկրների հետ կլիմայի փոփոխության հարցում»,- ընդգծել է Զախարովան։
Թե ինչ հաջողությունների մասին է խոսքն, անհասկանալի է, քանի որ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20 առաջնորդների գագաթնաժողովում կոչ է արել փրկել Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի հետ կապված բանակցությունները՝ ցուցաբերելով «առաջնորդություն» արտանետումների կրճատման հարցում:
Հեղինակավոր մի շարք պարբերականներ, ինչպիսիք են The New York Times-ը, The Washington Post-ը, Reuters-ը, BBC-ին, Time-ը, POLITICO-ն և այլք, արձանագրել են, որ Բաքվում անցկացվող կլիմայական համաժողովը, որը համաշխարհային շատ առաջնորդներ որոշել են ընդհանրապես բաց թողնել, ավելի շատ նշանավորվել է պառակտմամբ, քան՝ միասնությամբ։ Մոտ 200 երկրների բանակցողները այդպես էլ չեն կարողացել գալ համաձայնության մի շարք առանցքային հարցերի շուրջ։13:25