26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է. Գերմանիայի ԱԳ նախարար

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը, Բաքվում COP29 համաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողներին, հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է: Նրա խոսքով՝ Գերմանիան հանդես է գալիս իշխանությունների քննադատների ազատ արձակման օգտին, և ինքը այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Բարբոքը, մասնավորապես, հայտարարել է. «Անկախ կլիմայական այս համաժողովից, մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարության միջև քաղաքական քննարկումների մաս: Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է: Լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են։ Կան նաև Գերմանիայի հետ սերտ առնչվող դեպքեր, օրինակ՝ Գուբադ Իբադօղլուի՝ երկրից դուրս գալու արգելքը, որի մասին ես մանրամասն խոսել եմ այստեղ իմ վերջին այցի ժամանակ, ինչպես նաև այցից հետո ունեցած քննարկումներում։ Այս թեմայով էլի հանդիպումներ կլինեն։ Որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ուզում եմ ասել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը բացարձակապես անընդունելի է։ Դրանք ազդում են նաև Բունդեսթագի անդամների վրա, և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի պարտավորությունների հետ»,- ընդգծել է նա։