Աստանայում կայանալիք հանդիպմանը շատ կարևոր փաստաթուղթ է ընդունվելու. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը CTV-ի հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ն ագրեսիվ դաշինք չէ: Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խնդիրն է պաշտպանել անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։
Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ այս տարի Հավաքական անվտանգության խորհրդում կընդունվի շատ կարևոր փաստաթուղթ. «Սա տաջիկ-աֆղանական սահմանի զարգացման նպատակային միջպետական ծրագիր է, քանի որ աֆղանական հարցերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ընթացիկ ուղղություններից են։
Ի՞նչ է նշանակում Աֆղանստանը Կենտրոնական Ասիայի համար, դուք լավ գիտեք: Թեև իրավիճակը, կարծես թե, կայունացել է, Աֆղանստանի տարածքում դեռ բավական ահաբեկչական կազմակերպություններ կան, իհարկե, խնդիրը շատ լուրջ է: Այս ծրագրի ստորագրումը, իհարկե, թույլ կտա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին համատեղ զարգացնել սահմանի այս հատվածը և դրանով ապահովել, առաջին հերթին, Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգությունը»: