25 Նոյ
2024
11.7° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ անդամ պետությունները կքննարկեն տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

ՀԱՊԿ անդամ պետությունները կքննարկեն տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Աստանայում նոյեմբերի 28-ին տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության արդյունքների և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարների քննարկում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին։

Նախատեսվում է, որ Ղրղզստանի Հանրապետությունը կտեղեկացնի Կազմակերպությունում 2025 թվականին իր նախագահության առաջնահերթությունների մասին։