Ուկրաինայի հետ պատերազմն ավելի վաղ կսկսվեր, եթե 2008 թվականին Գերմանիան չընդդիմանար Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալու ցանկությանը․ Անգելա Մերկել
BBC-ին տված հարցազրույցում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ասել է, որ Ռուսաստանի հետ իր կնքած գազային գործարքները նպատակ են ունեցել օգնել գերմանական ընկերություններին և պահպանել են խաղաղությունը Մոսկվայի հետ։
Մերկելը նշել է, որ Ուկրաինայի հետ պատերազմն ավելի վաղ կսկսվեր, եթե նա չխանգարեր Կիևին միանալ ՆԱՏՕ-ին 2008 թվականին։
«Ռազմական հակամարտություն կսկսվեր շատ ավելի վաղ: Ինձ համար միանգամայն պարզ էր, որ նախագահ Պուտինը ձեռքերը ծալած չէր նստի՝ նայելով, թե ինչպես է Ուկրաինան միանում ՆԱՏՕ-ին»,- նշել է Մերկելը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, Մերկելի այս որոշումը, որին աջակցել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին, որակել է որպես ակնհայտ «սխալ հաշվարկ», որը քաջալերել է Ռուսաստանին: