Ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ձերբակալություն է եղել: ABC media-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը։
«Կենտրոնի թաղապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են»,- ասել է Օհանջանյանը:
Հիշեզնենք, որ շաբաթներ առաջ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:
Կար 4 ձերբակալված, որոնցից 3-ը՝ պաշտոնատար անձինք։ Բոլորը կալանավորվել են։