28 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում էթնիկ զտումներից հետո այժմ Ալիևը ձևացնում է, թե ռազմական հանցագործ չէ․ Democracy Now

Արցախում էթնիկ զտումներից հետո այժմ Ալիևը ձևացնում է, թե ռազմական հանցագործ չէ․ Democracy Now

Democracy Now հաղորդման շրջանակներում լայնածավալ ռեպորտաժ է ներկայցվել Բաքվում COP 29-ի վերաբերյալ՝ Արցախում էթնիկ զտումների և այժմ Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիների հատուկ շեշտադրմամբ։ Շեշտվել է, որ կլիմայական համաժողովին ընդառաջ փաստահավաք առաքելությունը նոր հետազոտություն է հրապարակել հաստատելով, որ 2023 թ-ին Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտումներ էին։

Պատերազմը ստիպել է ավելի քան 100 000 հայի լքել տարածաշրջանը։ Նշվել է, որ բազմաթիվ հայեր են դաժանաբար սպանվել ադրբեջանցիների կողմից, և ԼՂ-ում դեռ շարունակվում են վայրագությունները, քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, մշակութային ժառանգությունը և բնակավայրերը։

Ինչպես նշվել է ՀՀ-ն չի մասնակցել Բաքվի COP 29 գագաթնաժողովին, քանի որ Բաքուն հրաժարվել է ազատել առնվազն 23 հայ ռազմագերիների։ Այժմ Ալիևը թափահարում է իր ձեռքերը և ձևացնում, թե ռազմական հանցագործ չէ, նշվել է ռեպորտաժում։