27 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն սկսել է Հայաստանում «առաջ մղել» արևմտամետ կուսակցություններին. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն սկսել է Հայաստանում «առաջ մղել» արևմտամետ կուսակցություններին. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է մտածել, թե ինչպես կարելի է թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նշվել է է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրության մեջ։

«Ամերիկացիները մտածում են, թե ինչպե՞ս կարելի է թույլ չտալ, որ Երևանը դուրս գա, այսպես կոչված, ժողովրդավարական ուղուց։ Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «անբավարար վստահելի» հատվածներն իրենց փորձված կամակատարների միջոցով «ամրապնդելու» մեջ։

ԱՄՆ-ում նման գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներ են համարում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության», Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունները,- նշվել է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվել է Միացյալ Նահանգները արդեն սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների «առաջ մղումը»՝ 2026 թվականին հանրապետության ընտրություններում նրանց խորհրդարան մտցնելու նպատակով։

«Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցներին տրված է Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին խբելու» խնդիրը, եթե այն, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադրվի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, ավանդույթներին և արժեքներին», – նշվել է հաղորդագրությունում։