27 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար. Տասմագամբետով

ՌԴ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար. Տասմագամբետով

Ռուսաստանը դեռ օգնություն չի խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)՝ կապված իր տարածքում ATACMS-ի հարվածների հետ։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում օգնության տրամադրումը, ներառյալ ռազմական օգնությունը, կատարվում է հենց մասնակից պետության խնդրանքով: Ինչպես գիտեք, պայմանագրի այս նորմն արդեն կիրառվել է»,- նշել է նա։

Տասմագամբետովն ընդգծել է նաև, որ ՀԱՊԿ նիստի օրակարգում առանձին հարց չկա Ռուսաստանի Դաշնության տարածքում ATACMS-ի հարվածների հետ կապված, սակայն երկրները կքննարկեն իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչն ընդգրկելու է կազմակերպության պատասխանատվության բոլոր երեք տարածաշրջանները՝ արևելաեվրոպական, կովկասյան, կենտրոնասիական:

«Իհարկե, պետությունների ղեկավարները կքննարկեն ժամանակակից պայմաններում ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը»,- հավելել է գլխավոր քարտուղարը։