
Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում դուրս գալ փողոց
Վրաստանի ընդդիմությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կոչ է արել գնալ Ռուսթավելի պողոտայում գտնվող Խորհրդարանի շենքի մոտ` ցույցի։ Այս մասին հայտարարել է «Միասնություն» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Գեորգի Վաշաձեն։
«Ժամը 19:00-ից նորից հավաքվելու ենք Ռուսթավելիի վրա, պայքարելու ենք մինչև հաղթանակ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանում կայացած Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում շարունակվում է լարված մնալ։ Ընդդիմությունը պարբերաբար բողոքի ցույցեր է իրականացնում իշխող կուսակցության դեմ՝ պահանջելով նոր ընտրություններ։